Լրահոս
Քաղաքական
20:11
30.01.25
149

Շոկի մեջ են շվեյցարահայերը. Փաշինյանը կասկածի տա՞կ է դնում Հայոց ցեղասպանության փաստը

 

Շվեյցարիայի հայ համայնքը խախտել է լռությունը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է խախտել Ցյուրիխում՝ շվեյցարահայերի հետ հանդիպումը չհրապարակելու պայմանը: Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների խորհուրդը կոչ է արել վարչապետին պարզաբանել Ցեղասպանության վերաբերյալ այդ օրը արած հայտարարությունները ու իր հավատարմությունը հայտնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: