Լրահոս
Հասարակական
22:56
06.02.26
179

Շոկ և հուսախաբություն. ինչպե՞ս են գերիների հարազատներն ընդունել Բաքվի դատավճիռները

Բաքվի դատարանի խայտառակ վճիռներից հետո հայ ռազմագերիների հարազատների ծանր ապրումների մասին է պատմում «Հայլուր»-ի թղթակից Լիլիթ Խալաթյանը: Հայաստանի իշխանության՝ խաղաղության մասին պնդումները գերիների հարազատներին մի փոքր հույս էին տվել, թե Բաքվում պատանդառված մեր հայրենակիցները հնարավոր է և արդարացվեն: Այդպիսի փոքրիկ հույս է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցը. Վենսը փետրվարի 9-ին Երևանում հյուրընկալվելուց հետո Բաքու է մեկնելու: