Լրահոս
Հասարակական
22:30
15.05.25
189

Շղթայական ավտովթար՝ Աբովյանում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են 39-ամյա Ռոման Գրիգորյանի վարած «Mercedes» մակնիշի, 27-ամյա Հարություն Հովհաննիսյանի վարած «ՎԱԶ 217230» մակնիշի, 34-ամյա Սեյրան Առուշանյանի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի և 19-ամյա Գոռ Գրիգորյանի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է: 
 
Պարեկները պարզում են՝ արդյոք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ, քանի որ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների մի մասն ասում էր, որ վիրավորներ կան, մյուս մասը նշում էր, որ չկան: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: