Լրահոս
Հայաստան
21:21
19.01.22
178

Շենգավիթում պայթյունից տուժած տների պատուհանները փոխում են, բայց գազատարը մնում է շենքի կողքին

 

Երևանում հունվարի 13-ին տեղի ունեցած պայթյունից հետո էլ գազի խողովակը անցնում է բնակելի շենքի կողքով:

Բնակիչները կրակի բոցերը աչքների առաջ, ահ սրտներում են քնում, արթնանում: Որոշները տանը վերարկուներով են, քանի որ պայթյունի ալիքից կոտրված պատուհանները նորերով չեն փոխել, հերթը չի հասել: Երևանի քաղաքապետարանից վստահեցնում են, տուժած 24 բնակարանների դուռ պատուհանները փոխելու են: