Լրահոս
Հասարակական
20:00
22.10.22
109

Շենգավիթում կբարեկարգվի 33 բակային տարածք․ բնակչության տնօրինմանը կվերադարձվեն իրենց բակերը․ Ավինյան

Img default alt hy

Ընթացիկ տարում Շենգավիթ վարչական շրջանում կբարեկարգվի ընդհանուր 33 բակային տարածք: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

«Երևանյան բակերի անօրինական ցանկապատված տարածքները զրկել են բնակիչներին բակային հանգստի իրավունքից:
Ժամանակն է այս հին խնդիրներին տալ նորարար և խելամիտ լուծումներ:
Երևանյան բակերը կրկին լցվելու են ջերմ բակային զրույցներով և երեխաների խաղային տրամադրությամբ:

Ընթացիկ տարում Շենգավիթ վաչական շրջանում կբարեկարգվի ընդհանուր 33 բակային տարածք և բնակչության տնօրինմանը կվերադարձվեն իրենց բակերը:

Բակային տարածքների բարեկարգման ծավալուն աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարի»,-գրել է նա: