Լրահոս
Հայաստան
15:09
14.12.20
99

Շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները՝ շիտակ ու ազնիվ. Նիկոլ Փաշինյան

Img default alt hy

Արդեն մեկ ամիս կամ գուցե ավելի շատ ստահոդ տեղեկություններ են տարածվում իմ ընտանիքի անդամների, երեխաների մասին, որ իմ երեխաները Հայաստանը լքել են: Վերջին ամիսներին՝ պատերազմի մեկնարկից մինչև օրս, իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել և չի պատրաստվում դուրս գալ. այսօր իր ուղերձում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ լուրեր են պտտվում արտերկրում իր ընտանիքի ունեցած առանձնատների մասին, բայց իր խոսքով՝ միակ անշարժ գույքը, որին Երկիր մոլորակի վրա տիրապետում է իր ընտանիքը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բնակարանն է:

«Անընդհատ լուրեր են շրջանառվում իմ հրաժարականի մասին, մինչդեռ ասել եմ, որ ժողովրդին ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել նրանց արտահայտման հավաստի արդյունքների վրա, քանի դեռ նման արտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ: Այսօրվա թիվ մեկ խնդիրը  Հայաստանի շուրջ կայունացումն է, և մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով»,- նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ում ժողովուրդն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ իշխանության և իրադրության տերը։

«Ուզում եմ ասել, որ ինձ համարում եմ այդ իրողության երաշխավորը, և ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իր կամքը ՀՀ-ում ունի վճռական և անշրջելի նշանակություն, և ժողովրդի կամքը շրջանցելու բոլոր փորձերը չեն կարող ունենալ հաջողություն»: