Լրահոս
Տնտեսական
19:40
09.02.23
74

Շարունակում է աճել էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստան

Img default alt hy

Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու, արտանետվող գազերի քանակը կրճատելու և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը վարում է էլեկտրամոբիլների զարգացմանն ուղղված քաղաքականություն, այդ թվում՝ շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների մասով։ 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ 2022 թվականին մեր երկիր է ներկրվել 2663 էլեկտրական տրանսպորտային միջոց։

-2021 թվականին՝ 1898 տ/մ.

-2020 թվականին՝ 358 տ/մ.

-2019 թվականին՝ 145 տ/մ: