Լրահոս
Սպորտ
14:50
06.12.24
233

Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի 4 առաջատարներից է

Img default alt hy

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ  Շանթ Սարգսյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել «Qatar Masters Open»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շանթ Սարգսյանը մրցաշարի երրորդ տուրում մրցում էր սև խաղաքարերով և կրկին հաղթանակով է ավարտել պարտիան:

Այս տուրում հաղթանակ է տոնել նաև Հայկ Մարտիրոսյանը, իսկ Տիգրան Հարությունյանը կիսել է միավորը:

Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի շախմատային մրցաշարի 4 առաջատարներից է:

«Qatar Masters Open»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 12-ին: