Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:40
24.10.22
106

«Շահիդներ»՝ «Բայրաքթարների» դեմ. Իրանը կարող է անջատել Նախիջևանը Ադրբեջանից

Իրանի զորավարժություններն ուղղված չեն Հարավային Կովկասի հարևան երկրների դեմ: Նրանք, ովքեր պետք է ստանային զորավարժությունների «մեսիջը», ստացել են և կստանան այն, ասել է Իրանի արգտործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝  խոսելով երկրի հյուսիս-արևմուտքում` Թուրքիայի հետ սահմանին սկսված նոր վարժանքների մասին:

Իրանահայ խմբագիր Արամ Շահնազարյանը դեռ երկու շաբաթ առաջ էր «Հայլուրի» հետ զրույցում պատմել, որ Իրանի փորձագիտական համայնքն  այն կարծիքին է, որ իրանական զինուժը Սյունիքը պաշտպանելու փոխարեն, պետք է վերցնի Նախիջևանը՝ մեկընդմիշտ փակելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը: