Լրահոս
Հայաստան
14:14
21.12.20
62

«Սգի օրով ուժային գործողությունների չենք գնա, վերադառնում ենք Երևան». Նիկոլ Փաշինյանն ընդհատել է այցը Սյունիքի մարզ

Img default alt hy

Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Առավել եւս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երեւան։

Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին»,- գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան, Սյունիքի բազմաթիվ բնակիչներ հավաքվել են Շինուհայրի խաչմերուկում, որոնք ցանկանում են առաջանալ, փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք:

Փաշինյանին  սակայն հաջողվել է մտնել Սիսիան և այցելել  քաղաքային պանթեոն, ինչպես նաև Սբ. Գրիգոր եկեղեցի, որտեղ հոգևոր հովիվը հրաժարվել էր ձեռքը սեղմել Փաշինյանի ձեռքը