Լրահոս
Հայաստան
11:30
21.01.22
160

Սևան քաղաքում «Opel»–ը բախվել է ծառին. 38–ամյա վարորդը տեղում մահացել է

Img default alt hy

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 142 հասցեի մոտակայքում վթար է եղել, կա զոհ, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վթարի մասին ահազանգն ԱԻՆ-ում ստացվել է հունվարի 21-ին, ժամը 05։17-ին։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1984 թ․) բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից։