Լրահոս
Հասարակական
10:39
04.06.22
377

Սև բերետավորները հայրիկիս նկատմամբ գործադրել են անհամաչափ ուժ, երբ ասել է՝ իր տղան սպանել է հազարավոր թուրքերի. Զոհվածի քույր

Img default alt hy

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկը գրում է. 

«Հունիսի 3-ին սև բերետավորները, հայրիկիս նկատմամբ գործադրել են անհամաչափ ուժ, երբ հայրիկս ասել է, որ իր տղան սպանել է հազարավոր թուրքերի: Սկզբում պատռել են այս շապիկը, որի վրա տպագրված էր մեր Հայկի նկարը, այնուհետև գցել են գետնին ու հասցրել մարմնական վնասվածքներ: Միջադեպից հետո, վերադարձանք դեպքի վայր, որտեղ արդեն եղբորս նկարով հագուստը քննչական մարմինները գտել էին ու իրականացվելու են համապատասխան գործողություններ:

Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ, որովհետև բառապաշարս սպառվել է»։ 

Հայկազ Մկրտչյանը 2020 թ. հոկտեմբերի 29-ին ծանր վիրավորվել ու տեղափոխվել էր  Երևան՝ զինվորական հոսպիտալ։ Հայկազը մահացել է նոյեմբերի 9-ին։