Լրահոս
Քաղաքական
21:57
06.06.22
158

«Սև բերետավորներից մեկն ասաց՝ դրան էլ սխկեք». Ոստիկանության «ծեծող ջոկատի» հարվածներից տուժածները

 

Հունիսերեքյան բախման ժամանակ ոստիկանները անգամ ոտքով են հարվածել Դիմադրության շարժման մասնակից Զոհրաբի գլխին: Սակայն Զոհրաբն ու նրա պես շատերը չեն դիմել բժշկի: Նրանք վստահ են, որ այդ պատճառով է իշխանությունը պնդում, թե այդ օրը Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում տեղի ունեցած բախումներից ավելի շատ ոստիկան է վիրավորվել, քան քաղաքացի:

Ըստ առողջապահության նախարարության՝ 60 մարդ է դիմել օգնության, 39-ը ոստիկան են: