Լրահոս
Հասարակական
23:15
14.01.23
141

«Սատանի կամուրջ» կոչվող հատվածում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը

Img default alt hy

Հունվարի 14-ին՝ ժամը 20:15-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մոտ 100 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են «Volvo» մակնիշի բեռնատարը. վերջինս շարունակել է ընթացքը: