Լրահոս
Հասարակական
20:08
30.05.25
408

Սարսափելի դեպք՝ Երևանում. երեխան մահացել է պարանոցի շրջանում 4 ասեղ ներարկումից

 

Երկու քրեական վարույթ է նախաձեռնվել մայիսի 28-ին Մուրացան հիվանդանոցում 1,5 տարեկան երեխայի մահվան և բժշկին ծեծելու դեպքերի առնչությամբ: Երեխայի մահվան համար բժշկին են մեղադրում հարազատները, մինչդեռ, ըստ հիվանդանոցի տարածած հաղորդագրության, երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես է մահացած երեխայի տատը մազերից քաշում, գետնին տապալում բժշկին: