Լրահոս
Հասարակական
10:39
24.10.22
131

Սարի թաղ տանող ճանապարհին ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը

Img default alt hy

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 00։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայից դեպի Սարի թաղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «Opel Аstra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։