Լրահոս
Միջազգային
16:18
16.05.23
69

Սանկտ Պետերբուրգի օդը պաշտպանելու համար հատուկ ստորաբաժանում են ստեղծել

Ռուսաստանի օդային տարածքի հաճախակի խախտումների ֆոնին՝ Սանկտ Պետերբուրգում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որը պետք է պաշտպանի օդային տարածքը անօդաչու թռչող սարքերի հարձակումից: 

Հատուկ հանդերձավորված ծառայողները դիպուկահար հրացաններով և հակաօդային սարքերով իրավիճակին հետևում են Դաշնության հյուսիսային մայրաքաղաքի շենքերի տանիքներից: Այգիներում տեղադրվել են փորձարկում անցած ԱԹՍ-ների հայտնաբերման և վնասազերծման հատուկ էլեկտրոնային սարքեր։