Լրահոս
Քաղաքական
18:00
17.01.26
125

Սամվել Կարապետյանը նորից տանը կլինի. նա կարող է հրապարակային խոսք հնչեցնել

Երկկողմանի թոքաբորբի դեմն առնելու համար հոսպիտալացված, այնտեղից ԱԱԾ մեկուսարան տարված գործարար Սամվել Կարապետյանը վաղը դուրս կգա կալանավայրից ու նորից տնային կալանքում կլինի, բայց արդեն՝ առանց հրապարակային խոսքի արգելքի: 

Դատական խառը ու հակասական որոշումներից հետո նա պատրաստվում է իր առաջին՝ խոշոր հայտարարությանը. «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ գործարարը եկող շաբաթ կներկայացնի տնտեսական ու անվտանգային իր ծրագրերը: