Լրահոս
Իրավական
10:05
17.01.26
560

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք․ հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց․ փաստաբան

Img default alt hy

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Այս մասին հայտնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով:

Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: Ի դեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է Վարդևանյանը։