Լրահոս
Սպորտ
16:15
07.01.23
138

Սական ոչնչով չի զիջում Մեսսիին․ Տոնի Ադամս

Img default alt hy

«Արսենալի» նախկին պաշտպան Տոնի Ադամսը համեմատել է անգլիական ակումբի կիսապաշտպան Բուկայո Սակայի և ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղամակարդակները․

«Կարծում եմ՝ Սական հիմա մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է։ Նա ուղղակի ֆենոմենալ է։ Ես փոքր-ինչ կշտամբեցի Գարեթ Սաութգեյթին, երբ վերջինս փոխարինում էր նրան ԱԱ-2022-ի խաղերի ժամանակ։ Սական ոչնչով վատը չէ Մեսսիից։ Լեոն, ակնհայտ է, մոտ է կարիերան ավարտելուն։

Անգամ երբ մենք կասկածում ենք Սակային, իսկ Բուկայոն Եվրոպայի առաջնության եզրափակչում չի իրացնում 11-մետրանոցը, միևնույն է՝ նա վերադառնում է։ Սակայն միշտ ստեղծում է գոլային պահեր և խփում է գոլեր, նա ֆենոմենալ ֆուտբոլիստ է։ Նա Անգլիայի հավաքականի և «Արսենալի» լավագույն խաղացողն է»,- Ադամսի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Սական 6 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ է դարձել անցկացրած 17 խաղում։

Աղբյուր  ArmSport.am