Լրահոս
Հայաստան
15:55
06.06.22
298

Սահմանամերձ Բարեկամավանում այս տարի Վերջին զանգը մեկ հոգու համար է հնչել

Img default alt hy

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան բնակավայրում այս տարի միայն մեկ շրջանավարտ է եղել։ Այս մասին «Aravot.am»-ի հետ զրույցում նշել է Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան դպրոցի տնօրեն Հասմիկ Սմոյանը.

«Սահմանապահ գյուղ ենք, թշնամու նշանառության տակ։ Արդեն որերորդ տարին է՝ 1 շրջանավարտ ունենք, բայց դա չի խանգարում սովորականի պես «Վերջին զանգ» նշել։ Այսքան տարվա մեջ ամենաշատը երեք շրջանավարտ ենք ունեցել, այս տարի էլ 3 առաջին դասարանցի ունենք։

Դպրոցում 10 հոգանոց աշխատակազմ ունենք, ամեն առարկայից՝ 1 ուսուցիչ։ Մեծ հույսեր ունենք, որ մոտ ապագայում գյուղի երիտասարդությունն էլ կավելանա, երեխաներն էլ ավարտելուց հետո չեն լքի գյուղը»։

Դպրոցի միակ շրջանավարտ Արևիկ Վիրաբյանը ևս չի պատրաստվում հեռանալ գյուղից։ Պատրաստվում է վարսահարդարություն սովորել և աշխատել գյուղում։

Հավելենք, որ դեռեւս 2016թ. Նոյեմբերյան, Կողբ և Այրում համայնքները խոշորացվել էին. Նոյեմբերյան քաղաքին էր միացել նաև Բերդավանը»։