Լրահոս
Հայաստան
18:14
11.12.20
77

Սա մեր բողոքի ակցիան է մեր արժանապատվության, մեր ինքնասիրության համար.Սևան-Երևան մայրուղին փակած քաղաքացի

Img default alt hy

«Սա մեր բողոքի ակցիան է մեր արժանապատվության, մեր ինքնասիրության համար, երկրում առկա դավաճանական քայլերի համար, հաղթանակի իրավունքը մեզանից գողանալու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սևան-Երևան մայրուղին փակած քաղաքացիներից մեկը:

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ բողոքի ակցիայի շրջանակում պարբերաբար փակում են Երևանի տարբեր փողոցներ,  մեր տեղեկություններով քաղաքացիները փակել էին Մոլդովական-Թոթովենց և Դավիթ Անհաղթ-Ուլնեցի, Կասյան-Գոլբեկյան խաչմերուկները, փակվել էր նաև Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը: Քաղաքացիների մի խումբ էլ Ֆրանսիայի հրապարակից շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ:

Սևան-Երևան մայրուղին փակած քաղաքացիներից մեկի  խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տա, քանի-որ հաղթանակած ազգին բերել, հասցրել է ծայրահեղ վիճակի.

 «Մեր հաղթանակած ազգին բերել է չոքացրած, կզացրած վիճակի, դրա պատասխանատուն գործող իշխանություններն են, կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ: Պահանջում ենք վարչապետի՝ 1 րոպե շուտ հրաժարականը: Նրա 1 րոպե ավելի մնալը վնաս է մեր երկրին, մեր ազգին և հայրենիքին: Եղածը որ կարողանանք պահել և կառուցել ավելի Հայաստան, պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա…»:

Ավելի ուշ ոստիկանները 2 քաղաքացու բերման ենթարկեցին և բացեցին մայրուղու երթևեկելի հատվածը:

Նշենք, որ լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Այդ պահից սկսած՝ նրանք անհնազանդության ակցիաներ են անում Երևանի տարբեր հատվածներում։ Նշենք, որ այսօր տեղի կունենա նաև «արժանապատվության երթ»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։