Լրահոս
Քաղաքական
11:13
25.05.22
182

Սա է ճանապարհն իշխանափոխության, այլ ճանապարհ չկա․ Վանեցյան

Img default alt hy

Ոստիկանական ուժերի ավելացումն իշխանության վախերն է ցույց տալիս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Փաշինյանի իշխանությունը, որպես հենարան, բացառապես օգտագործում է ոստիկանական ուժերը, իրեն ժողովրդավարական բաստիոն կոչած անձն այսօր ցույց է տալիս, որ առանց ոստիկանական պատնեշի, չի կարող որևէ տեղ գտնվել, չի կարող որևէ քայլ անել», - նշել է Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը հավատացնում է՝ սա է ճանապարհն իշխանափոխության, այլ ճանապարհ չկա։

«Անկասկած, իշխանափոխություն լինելու է. մենք չենք եկել զուտ իշխանափոխություն պահանջելու, մենք եկել ենք, որ թույլ չտանք իշխանությունը զավթած անձինք հանձնեն Արցախն ու Հայաստանի որոշ հատվածներ, իջեցնեն ՀՀ ինքնիշխանության մակարդակը», - ասել է նա։