Լրահոս
Տարածաշրջան
16:10
10.02.23
113

Ռուսները փորձում են ամբողջությամբ վերցնել Դոնեցկն ու Լուգանսկը. Ուկրաինայի ՊՆ

Ռուս-ուկրաինական պատերազմի 352-րդ օրը Ռուսաստանը փորձում է ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնել Դոնեցկի և Լուգանսկի շրջանները, հարձակողական գործողություններ է նախաձեռնում մի շարք ուղղություններով, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ու պնդում, որ ուկրաինական բանակը ճշգրիտ և արդյունավետ հարվածներով կասեցնում է ռուսական բանակի բոլոր գրոհները: 

Կիևը պնդում է, թե կործանիչներով կարողանում է վերահսկել ռուսական զենքի ցանկացած տեղաշարժ: