Լրահոս
Միջազգային
14:50
19.09.24
96

Ռուսները գիշերը հարվածել են Սումիին

Գիշերը ռուսական բանակը հարվածել է Սումիին, կարևոր ենթակառուցվածքներ վնասել, ինչի հետևանքով ջրամատակարարման բոլոր կենտրոնները հոսանքազրկվել են, քաղաքի որոշ հատվածներում հոսանք չկա: Այս մասին հայտնում է Սումիի ռազմական վարչությունը: 

Ըստ տարածած հաղորդագրության՝ հարվածներ են հասցվել նաև Սումիի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ «Շահիդ» տեսակի անօդաչու թռչող սարքերով։