Լրահոս
Քաղաքական
19:37
22.10.22
110

Ռուսաստանը միջանցք «չի ուզում», բայց «դեմ չէ», որ այն լինի

Պաշտոնական Երևանն ակտիվացնում է հակառուսական գրոհն ինֆորմացիոն ճակատում:

Համենայնդեպս, «Հայկական ժամանակի» անանուն աղբյուրը, որը շատերի համոզմամբ, նույն «Հավաստի աղբյուր» անունով հայտնի հոդվածագիրն է, մեղադրում է Ռուսաստանին հակահայկական դիրքորոշման մեջ:

Անանուն հավաստին պնդում է, որ Ռուսաստանին էլ է պետք Հայաստանի տարածքով անցնող միջանցքը, որ Բաքվում անվանում են Զանգեզուրի միջանցք: Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ դա ճիշտ չէ: