Լրահոս
Միջազգային
18:06
25.05.22
109

Ռուսաստանը համապարփակ օգնություն է ցուցաբերում Բաքվի և Երևանի գործընկերներին բոլոր ուղիներով․ Զախարովա

Img default alt hy

Մոսկվան ակնկալում է, որ Բրյուսելը կօգնի իրականացնել Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը համապարփակ օգնություն է ցուցաբերում Բաքվի և Երևանի գործընկերներին բոլոր ուղիներով՝ ներառյալ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, հասարակական երկխոսության հաստատումը և խաղաղության պայմանագրի մշակումը: 

Այո’, մենք տեսնում ենք ԵՄ-ի կողմից համառ փորձեր՝ միջամտելու ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների կատարման գործընթացին։ 
Մենք ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք իրականացնել, եթե այդքան շատ է ցանկանում, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ, իսկ դա արդեն մենք չենք ցանկանում»,- ընդգծել է Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակն է Հարավային Կովկասը վերածել կայունության և բարգավաճման գոտու, նպաստել այդ գործընթացին։

Նրա խոսքով, այդ ճանապարհին առանցքային խնդիրներից մեկը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումն է, կայուն խաղաղության հաստատումը։