Լրահոս
Տարածաշրջան
13:10
10.10.22
228

Ռուսաստանը չի կասկածում՝ Ղրիմի կամրջի պայթյունն ահաբեկչություն է. Պուտինը ԱԽ նիստ կհրավիրի

 

Ղրիմի կամրջին պայթած բեռնատարն անցել է նաև Հայաստանի տարածքով, Պուտինին ասել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը: Հատուկ ծառայությունները պարզել են, որ բեռնատարը եղել է Բուլղարիայում, Վրաստանում, Հայաստանում, Հյուսիսային Օսիայում, Կրասնոդարի երկրամասում: Պուտինը Ղրիմի կամրջին տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն, որը կազմակերպել են ուկրաինական հատուկ ծառայությունները: