Լրահոս
Աշխարհ
15:46
04.06.22
214

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 4101 նոր դեպք

Img default alt hy

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 4101-ով՝ հասնելով 18 348 065-ի։ Այս մասին շաբաթ օրը հայտնել են վարակների վերահսկման դաշնային շտաբից։

Կորոնավիրուսի հետևանքով օրական հոսպիտալացվածների թիվը կազմել է 1493, ինչը 28,7%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ:

ՌԴ 63 մարզում հոսպիտալացումների թիվը նվազել է, 14-ում՝ ավելացել։