Լրահոս
Միջազգային
11:49
04.06.22
259

Ռուսաստանին չի կարելի «նվաստացնել»․ Մակրոն

Img default alt hy

Ռուսաստանին չի կարելի «նվաստացնել», քանի որ կգա օրը, երբ պետք է վերսկսվի համագործակցությունը պետության հետ, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ouest France թերթին տված հարցազրույցում՝ փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Ռուսաստանին չի կարելի նվաստացնել, որպեսզի այն օրը, երբ կդադարեն ռազմական գործողությունները, մենք կարողանանք ելք գտնել դիվանագիտության օգնությամբ»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ չի թաքցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների փաստը և կապ է պահպանել  նրա հետ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու խնդրանքով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: