Լրահոս
Միջազգային
14:54
12.10.22
102

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնաս են հասցրել Եվրոպային. Ավստրիայի ֆինանսների նախարար

Img default alt hy

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնաս են հասցրել Եվրոպային. Ավստրիայում դա զգացել են ե՛ւ ձեռնարկությունները, ե՛ւ մասնավոր տնտեսությունները, ամենից առաջ, Էներգամատակարարման ոլորտում: Այդ մասին հայտարարել Է Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրուները՝ հոկտեմբերի 12-ին խորհրդարանում հանդես գալով 2023 թվականի բյուջեի շուրջ ճառով:

«Այո՛, պատժամիջոցները մեզ վնաս են հասցրել Եվրոպայում, ամենից առաջ դրանք խստորեն ներգործել են Ռուսաստանի վրա… Այո, մենք բոլորս, բայց ամենից առաջ Ավստրիայի մասնավոր տնտեսությունները և ձեռնարկությունները, զգում ենք (պատժամիջոցների) ազդեցությունը… ամենից առաջ, Էներգետիկական ոլորտում: Եվ դա հարկավոր Է ազնվորեն ասել»,-հայտնել Է նախարարը:

Նա հավելել Է, որ պատժամիջոցները, որոնք մինչև հիմա սահմանել Է Եվրոպան, «չեն փակել գազի ծորակը» Ռուսաստանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: