Լրահոս
Հասարակական
12:16
10.02.22
132

Ռուսաստան-Ուկրաինա դիմակայությունը միայն այդ երկու երկրի խնդիրը չէ. Աբրահամյան

Img default alt hy

Եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները միայն տվյալ երկրի խնդիրը չեն, դրանք ուղղակի և անուղղակի առնչություն ունեն Հայաստանի հետ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս պահին նմանատիպ խնդիրներից է Ռուսաստան-Ուկրաինա դիմակայությունը, ինչը միայն այդ երկու երկրի խնդիրը չէ։

Այս բոլոր պրոցեսներն անվտանգային առումով նաև լուրջ սպառնալիքներ են Հայաստանի համար։ Երբ մենք խոսում ենք անվտանգության համակարգի և միջավայրի մասին, դրա կարևորագույն ուղղություններից մեկը նաև կենսունակությունն է։ Ցավոք սրտի` այսօր առկա թուրք-ադրբեջանական սպառնալիքին անուղղակի կերպով գումարվում է մեծ ռեգիոնում տեղի ունեցող իրավիճակը»,- նշել է Աբրահամյանը։

Նա ընդգծել է, որ հնարավոր են նաև «պայթյուններ», որոնք բավականին կծանրացնեն ստեղծված իրավիճակն ու ևս մեկ անգամ կփոխեն տարածաշրջանի հավասարակշռությունը։