Լրահոս
Տնտեսական
20:00
24.10.22
94

Ռուսաստան ներմուծումը հունվար-սեպտեմբերին ընկել Է 15-16 տոկոսով

Img default alt hy

ՌԴ ներմուծման կրճատումն ընթացիկ տարվա ինն ամսվա ընթացքում արժեքային արտահայտությամբ կազմել Է մոտավորապես 15-16 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության առաջին փոխղեկավար Ռուսլան Դավիդովը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում: «Ժողովրդական սպառման հիմնական ապրանքների ներմուծումն ընթանում Է բավականին վստահ և բավականին կայուն, վերջին շաբաթվա ընթացքում մենք դա տեսնում ենք»,-ասել Է Դավիդովը:

«Ներմուծման անկումն ինն ամսվա ընթացքում 15-16 տոկոս Է՝ ըստ արժեքի և ըստ քաշի: Այն 30 տոկոսը չԷ, որը մենք տեսել ենք ապրիլին»,-ընդգծել Է նա: Դավիդովի խոսքով՝ արտահանման մեջ արժեքային ծավալներն աճում են: «Ինչ վերաբերում Է արտահանմանը, ապա արժեքային արտահայտությամբ այն աճում Է, թեև քաշային ծավալները նվազել են»,-ճշտել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: