Լրահոս
Քաղաքական
13:31
19.01.26
106

Ռուսաստան այցի հրավեր ունեմ, այդ ֆորմատներում եթե հնարավորություն լինի, ես կանդրադառնամ Սոլովյովի հայտարարությանը. Ալեն Սիմոնյան

Img default alt hy

Ռուսաստան այց եմ նախապատրաստում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ օրերը ճշտված չեն, սակայն հրավեր ունի։

«Տիկին Մատվիենկոն այստեղ էր, փոխադարձ այցի հրավեր եմ ստացել, նաև ծննդյան օրվա կապակցությամբ զրուցել ենք, այցի հետ կապված մանրամասներ չենք քննարկել, օրերը դեռ ճշտված չեն»,- ասաց նա։

Այցը լինելու է պաշտոնական։