Լրահոս
Տարածաշրջան
22:45
05.06.22
146

«Ռուսական զինանոցում դեռ շատ չօգտագործված միջոցներ կան». Պուտին

 

Ռուս-ուկրաինական պատերազմում, ըստ էության, նոր շրջադարձ է խոստացել Վլադիմիր Պուտինը, եթե Արևմուտքը չչեղարկի հեռահար հրթիռների մատակարարումը Ուկրաինա: Դաշնության նախագահն ասել է, որ Կրեմլը գործի կդնի խոցման իր միջոցները:

Պատերազմի 102-րդ օրը Դոնեցկում ուկրաինական հարվածներից մեկ երեխա ու 4 մեծահասակ է զոհվել, 2 տասնյակ մարդ վիրավոր է: