Լրահոս
Միջազգային
22:29
25.09.24
245

Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ վերահսկողություն է սահմանել երկու նոր բնակավայրերի նկատմամբ

Img default alt hy

Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Օստրոյե և Գրիգորովկա բնակավայրերի նկատմամբ, հայտնել է  ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է նաև, որ ռուսական ստորաբաժանումները Նիկոլաևկայի, Կոնստանտինովկայի և Կուրախովոյի տարածքներում վնասազերծել են ուկրաինական զինուժի 3 բրիգադ։

Նշվում է ուկրանական կողմից 835 զոհի մասին, ոչնչացվել են նաև զենք-զինամթերք, այդ թվում՝ ամերիկյան արտադրության, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի կայաններ, զինամթերքի յոթ պահեստ։