Լրահոս
Միջազգային
23:16
09.02.26
139

Ռուսական հարձակումներին պատասխանելու երկու տարբերա ունի Կիևը. լարված է ռազմաճակատում

Միջազգային լրահոսին անցնենք: Զելենսկին նորից զենք է պահանջել դաշնակիցներից՝ չբացառելով հարվածները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքին: Նրա խոսքով՝ էներգետիկ ոլորտից ստացված եկամուտներով Մոսկվան զենք է արտադրում: Չնայած Ուկրաինայում խորացող էներգետիկ ճգնաժամին, ճակատում ռուսական առաջխաղացմանն ու ԱԹՍ-ների ինտենսիվ մարտերին՝ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի խոսքով՝ խաղաղության համաձայնագրում մնացել է ընդամենը «մի քանի» չլուծված կետ, և այդ զգայուն հարցերը քննարկելու համար անհրաժեշտ է Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների անձնական հանդիպումը։ Մոսկվան դեռ չի արձագանքել այս հայտարարությանը: