Լրահոս
Քաղաքական
15:30
08.01.23
291

Ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ ցանկացած սադրանք բխում է թուրք-ադրբեջանական շահերից․ Շարմազանով

Img default alt hy

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Դուք ոչ թե հակառուսական եք, այլ՝ պրոթուրքական։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ ցանկացած սադրանք բխում է թուրք-ադրբեջանական շահերից։

Նման գործողություններն անթույլատրելի ու դատապարտելի են։

Դա ուղիղ հարված է նախ և առաջ ՀՀ անվտանգային շահերին։

Կրկնակի դատապարտելի է ռեժիմի պասերով խաղերը սրանց հետ։

Նիկոլ, ինչու՞ ձայն չես հանում։

Դուք էիք հայտարարում, որ «ամենից պրոռուսական իշխանություն եք»։

Դուք ոչ պրոռուսական եք, ոչ էլ առավել ևս ՝պրոհայկական։

Դուք պրոթուրքական ռեժիմ եք ու վերջ։

Վաղն Էրդողանին ու Ալիևին պետք լինի, դուք ու ձեր «հաճախորդները» կդառնաք նորից «պրոռուսական»»։