Լրահոս
Քաղաքական
15:57
25.04.23
206

Ռուս խաղաղապահների հրամանատար Վոլկովը հեռանում է․ Hraparak.am

Img default alt hy

Hraparak.am-ը գրում է, որ ռուսական իշխանությունները որոշել են հետ կանչել Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսանդր Վոլկովին՝ նրան փոխարինելով այլ անձով։ Նոր հրամանատարը կոչումով գեներալ-գնդապետ է, ռուսական պատերազմներով անցած հմուտ զինվորական, ՌԴ ՊՆ-ում հայտնի է իր կամային որակներով։ Նա Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի ամենավստահելի անձանցից է՝ նրա հետ երկար տարիներ աշխատած։

Այս փոփոխությունը նշանակում է, որ ռուսական կողմը դժգոհ է Վոլկովի գործունեությունից և Արցախում ադրբեջանցիների լկտիանալը նաև ռուս հրամանատարի թողտվությամբ է բացատրում, ուստի որոշել է ավելի փորձառու անձ բերել, որը նաև ավելի բարձր կարգավիճակ և կապեր ունի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։