Լրահոս
Աշխարհ
22:00
09.01.23
122

Ռումինիայում կորոնավիրուսի նոր շտամով վարակի երկու դեպք է գրանցվել

Img default alt hy

Կորոնավիրուսի նոր՝ «կրակեն» շտամով վարակի երկու դեպք է գրանցվել  Ռումինիայում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է PRO Tv հեռուստաալիքը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի «կրակեն» ենթատեսակի արագ տարածման մասին:

Բժիշկները շեշտել են, որ «կրակեն»-ը «օմիկրոն»-ի ամենաագրեսիվ և վարակիչ ենթատեսակներից է:

Նոր շտամով վարակված երկու անձի մոտ էլ վիրուսը թեթև է արտահայտվել: Ըստ բժիշկների՝ նոր շտամը տարբերվում է միայն գենետիկ տեսանկյունից: Կլինիկական դրսևորումներով այն գրեթե չի տարբերվում կորոնավիրուսի մյուս շտամներից: