Լրահոս
Իրավական
17:30
15.05.25
155

Ռուբինյանց փողոցում գտնվող կացարանից գողություն կատարած 26-ամյա օտարերկրացին հայտնաբերվել է

Img default alt hy

Ապրիլի 7-ին Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Ռուբինյանց փողոցում գտնվող կացարանից գողացել են մի օտարերկրացու բջջային հեռախոս։
 
Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
 
«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մեկ այլ օտարերկրացի 26-ամյա երիտասարդ:
 
Մայիսի 13-ին` ժամը 17.20-ին, մայրաքաղաքի Միրաքյան փողոցում նա հայտնաբերվել, ձերբակալվել և բերվել է վարչություն:
 
Օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվել է բջջային երեք հեռախոս, որոնցից մեկը տուժողինն էր։
 
26-ամյա երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ նա տվել է խոստովանական ցուցմունք»,- ասված է հաղորդագրությունում։