Լրահոս
Սպորտ
22:30
08.01.23
261

Ռոնալդուն Էր-Ռիադում 99 հարկանի երկնաքերում 17 սենյակ է վարձել

Img default alt hy

Հայտնի է դարձել, թե որտեղ է ապրելու Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասր» տեղափոխվելուց հետո։

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ինչպես նշում է Daily Mail-ը, պորտուգալացին ապրելու է Էր-Ռիադի «Kingdom Tower» 99 հարկանի երկնաքերում, որտեղ էլիտար հյուրանոց է գտնվում։ Ռոնալդուն, նրա ընտանիքը, ընկերներն ու անվտանգության աշխատակիցները զբաղեցրել են 17 սենյակ, փոխանցում է armsport.am-ը:

Ռոնալդուն իր համար պատվիրել է լավագույն սենյակներից մեկը։ Այն զբաղեցնում է երկու հարկ և առանձնանում է իր «հսկա» չափերով։ Կրիշտիանուն այս համարը վարձակալել է մեկ ամսով։

Ենթադրվում է, որ հյուրանոցային ծախսերը նշված ժամանակահատվածի համար կարժենան ավելի քան 250 հազար ֆունտ ստեռլինգ։