Լրահոս
Իրավական
21:35
16.01.26
170

Ռոման Երիցյանն ահազանգում է՝ 14 տարեկան արցախցի երեխայի ոստիկանները խոշտանգել են

Img default alt hy

Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել է, որ 14 տարեկան արցախցի երեխայի են խոշտանգել.

«Շատ զազրելի երևույթ է տեղի ունեցել 14-տարեկան արցախցի երեխայի նկատմամբ։ 14-տարեկան երեխան  կասկածվել է  ինչ-որ հանցագործության կատարման մեջ (հետագայում պարզվել է, այդ արարքը հանցագործություն չէ)։ Երբ շքամուտքից  դուրս գալիս  է եղել, 3 — 4 ոստիկաններ հարձակվել  են նրա վրա, բիրտ ուժ կիրառելով, սպառնալիքներով,  հայոյելով, այդ թվում՝  սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով՝ տեղափոխել են ոստիկանության բաժանմունք»։