Լրահոս
Հայաստան
13:18
17.02.22
207

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման խնդրին

Img default alt hy

Երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը դեմ չեմ եղել:

Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ինձ համար այն ժամանակ ավելի հեշտ էր, մենք հաղթած կողմ էինք, մեր անվտանգությունը Ղարաբաղում ապահովված էր: Մենք՝ որպես հաղթած կողմ, ասում էինք՝ հենց հիմա սահմանը բացեք: Իմ բանաձևը հետևյալն է՝ մենք սահմանը չենք էլ փակել: Սահմանը փակ է մյուս կողմից: Հենց իրենք բացեն, սահմանը կսկսի աշխատել»,- ընդգծել է Քոչարյանը:

Ընդդիմադիր առաջնորդը նշել է նաև, որ թեև դեմ չէ Թուրքիայի հետ սահմանի բացմանը, այդուհանդերձ, նրա կարծիքով,  Հայաստանն այդ հարցում չպետք է խնդրողի դերում լինի: Նա բնական է համարում, որ երկու երկրների սահմանը պետք է բաց լինի, բայց Հայաստանում գյուղացին, արտադրողը պետք է պաշտպանված լինեն:  

Ըստ Քոչարյանի՝ այդ սահմանի բացումից թուրքական կողմը շատ ավելի է շահելու, քան Հայաստանը: