Լրահոս
Քաղաքական
19:13
28.05.25
296

Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Գարեգին Բ-ի ուղերձները՝ Առաջին Հանրապետության 107-ամյակին

 

Բաշ Ապարանի, Սարդարապատի ու Ղարաքիլիսիայի ճակատամարտերից հետո հռչակված Առաջին Հանրապետության օրը շնորհավորել են նաև Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահները, Ամենայն Հայոց կաթողիկոսը: Սարդարապատի ոգին հայ ժողովրդից օտարելու վտանգավոր փորձերի մասին է ահազանգել Հայաստանի երկրորդ նախագահը, Սերժ Սարգսյանը յոթ կետով առանձնացրել է, թե ինչպես հնարավոր դարձավ մայիսյան հերոսամարտերում հաղթանակը, իսկ Կաթողիկոսը միասնության կոչ է արել՝ վստահեցնելով՝ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով: