Լրահոս
Միջազգային
18:05
23.10.22
107

Ռիշի Սունակը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին կանցլեր Ռիշի Սունակը պայքարի մեջ է մտել Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար՝ Լիզ Թրասսին փոխարինելու համար։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին 42-ամյա քաղաքական գործիչը հայտնել է Twitter-ում։

«Մեծ Բրիտանիան մեծ երկիր է, բայց մենք խորը տնտեսական ճգնաժամի մեջ ենք, այդ իսկ պատճառով ես հավակնում եմ Պահպանողական կուսակցության ղեկավարի և ձեր ապագա վարչապետի պաշտոնին։ Ես ուզում եմ մեր տնտեսության խնդիրներ լուծել, միավորել մեր կուսակցությունը և ծառայել մեր երկրին»,- գրել է Սունակը։

Նախընտրական քարոզարշավում նրա մրցակիցները պետք է լինեն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Պենի Մորդոնտը և, ինչպես և սպասվում էր, նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Խորհրդարանական քվեարկության հաջորդ փուլ դուրս գալու համար թեկնածուին անհրաժեշտ է խմբակցության գործընկերների 100-ից ավելի ձայներ հավաքել, որոնց ընդհանուր թիվը 357 է։

Sky News-ի փոխանցմամբ՝ Սունակը առայժմ միակ թեկնածուն է, ով հաղթահարել է արգելքը։ Իր հերթին Ջոնսոնին, ով դեռ հայտարարություններ չի արել իր մտադրությունների մասին, հրապարակայնորեն աջակցել են թորի 57 պատգամավորներ։ Մորդոնտը  ստացել է պահպանողական խմբակցության 23 անդամների աջակցությունը։