Լրահոս
Առողջապահական
14:07
09.01.23
182

Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը հատկապես վտանգավոր է մանկահասակ երեխաների համար

Img default alt hy

Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսով պայմանավորաված վարակը՝ վարակիչ հիվանդություն է, որին բնորոշ է շնչառական համակարգի ստորին հատվածների ախտահարումներ՝ բրոնխիտի, բրոնխիոլիտի և թոքաբորբի հաճախ զարգացումներով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Ռ

եսպիրատոր սինցիտիալ վիրուսը հատկապես վտանգավոր է մանկահասակ (0-2 տարեկան) երեխաների համար։

Ախտանշանները հիմնականում նման են սովորական մրսածությանը:

Հիմնականում պացիենտները ապաքինվում են մեկ-երկու շաբաթվա ընթացքում, սակայն ռիսկի խմբում գտնվող անձանց շրջանում հիվանդությունը կարող է ծանր ընթացք ստանալ։