Լրահոս
Միջազգային
22:35
24.10.22
99

«Ռադիացիան կտարածվի Եվրոպայում». Մոսկվայի տվյալով՝ Կիևը «կեղտոտ ռումբ» է կիրառելու

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստության է բերել ուժեր և միջոցներ` Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» պայթեցման դեպքում, հայտնել է Դաշնության ռազմական գերատեսչության ներկայացուցիչը: Ռուսական կողմն այսօր հայտնել է, որ հետախուզական տվյալներ է ստացել, թե Ուկրաինայում ավարտին է մոտենում ինքնաշեն միջուկային զենքի ստեղծման աշխատանքը:

Անհեթեթ սուտ է անվանում պաշտոնական Կիևը այս տեղեկությունը և նկատում, որ Ռուսաստանը նոր ինտենսիվ հարձակման համար պատճառ է հորինում, ինչպես դա արեց փետրվարի 24-ից առաջ: