Լրահոս
Իրավական
20:15
07.01.23
87

Քրեական հետախույզները խուլիգանության դեպք են բացահայտել

Img default alt hy

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները հունվարի 5-ին Խուդյակովի փողոցում հայտնաբերել, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և Ավանի բաժանմունք են ներկայացրել 17-ամյա երկու պատանու և 47-ամյա մի տղամարդու:

Պարզվել է, որ նրանք Խուդյակովի փողոցի տներից մեկի մոտ վիճաբանել, փոխադարձ հարվածներ են հասցրել իրար՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

17-ամյա պատանիներից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են օգտագործված 3 կաթոցիչ և 6,5 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ: Նա հայտնել է, որ կաթուցիչներում եղել է մարիխուանա, որն ինքը օգտագործել է:

Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին: