Լրահոս
Իրավական
15:17
09.10.22
184

Քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Img default alt hy

Օրերս ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Նախ Հրազդանի կիրճում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 59-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով տարա կար՝ 15 գրամից ավելի քաշով։ Ձերբակալվածի հայտնածով՝ այն թմրամիջոց է։

Մյուս տեղեկությունը, ըստ որի՝ Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչներից մեկը ապօրինի կանեփ է աճեցնում, Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն իրացրին հոկտեմբերի 5-ին։ Արդյունքում հայտնաբերեցին կանեփի 29 թուփ։

Երկու դեպքով էլ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։